Պոլիտեխնիկում ապօրինաբար պետական գույք են օտարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Պոլիտեխնիկում ապօրինաբար պետական գույք օտարելու դեպք է բացահայտվել:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի նախագահի վերահսկողական ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ) պետական ոչ առեւտրային կազմակերպության պաշտոնատար անձինք, օգտվելով ՀՀ պետական կառավարման մարմինների առանձին պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հանգամանքից, վատնել են ՀՀ Կառավարության 2010թ. մայիսի 13-ի թիվ 654-Ն որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով պետական ոչ առեւտրային կազմակերպությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերի` 18.286.607 ՀՀ դրամ արժողությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը` 2012թ. մարտի 28-ին ,Երեւանիե Ադամանդ՚ ապրանքա-հումքային բորսաե ՓԲ ընկերության միջոցով 2.251.605 ՀՀ դրամով ապօրինի օտարել` վաճառել են այլ անձի:
Նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 315-րդ հոդվածի 2-րդ մասով, կատարվում է նախաքննություն:




Լրահոս