Էդուարդ Շարմազանովը մեկնել է Աթենք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հունիսի 27-30-ը աշխատանքային այցով կգտնվի Հունաստանի Հանրապետության մայրաքաղաք Աթենքում՝ մասնակցելու “Նոր ժողովրդավարություն” կուսակցության 9-րդ Ազգային համագումարին: Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ նաեւ հույն խորհրդարանականների հետ: Հունիսի 27-ին ԱԺ փոխնախագահը կհանդիպի Հունաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ապոստոլոս Կակլամանիսի, իսկ հունիսի 28-ին՝ Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակ Իոաննիս Տրագակիսի հետ:




Լրահոս