Հյուսիս-հարավ ծրագրում թերությունները վերացվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունիսի 27-ին ընդունեց “Սաֆեժ-Էպտիսայ” ընկերության ներկայացուցիչներին՝ Եվրոպայի և Աֆրիկայի վարչության գործառնությունների գծով գործադիր տնօրեն Նիկոլաս Ջայն Նիելսոնի գլխավորությամբ: Ֆրանսիական “Սաֆեժ-Էպտիսայ” ընկերությունն իրականացնում է “Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք” ներդումային ծրագրի ճարտարագիտական և տեխնիկական վերահսկողությունը: Հանդիպման ընթացքում Նիկոլաս Ջայն Նիելսոնը նախարարին տեղեկացրեց, որ իրականացվում է բացթողումները շտկելու գործողությունների հստակ ծրագիր . խնդիրներին ավելի արագ արձագանքելու համար ստեղծվել է թեժ գիծ, բացի այդ՝ կապալառուն 30 տոկոսով ավելացրել է աշխատակազմն ու սարքավորումների քանակը, ինչի արդյունքում ներկայումս լուրջ տեխնիկական խնդիրներ չեն արձանագրվել։ Նիկոլաս Ջայն Նիելսոնի հավաստմամբ՝ ծրագրի շրջանակներում բարելավումները շարունակվում են, ինչը կնպաստի ,Հյուսիս-հարավե ճանապարհի բարձր որակով կառուցմանը: Նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ արդեն տեղյակ է “Սաֆեժ”-ի կողմից կատարած դրական քայլերին, և համաձայն է, որ բարեփոխումներն ակնհայտ են: 
“Մեր խնդիրն այն չէ, որ թերագնահատենք ձեզ: Մեզ համար կարևոր է, որ կառուցվող ճանապարհն իր որակով 100 տոկոսանոց լինի: Կատարված աշխատանքային փոփոխությունները մեզ համար ընդունելի են, խնդիրները հիմնականում կարգավորվել են: Լավ կլինի, որ ձեր ուշադրությունը կրկնապատկվի և աշխատանքները շարունակվեն նույն տեմպով”,-ընդգծեց նախարարը: Նախարարը շեշտեց, որ եղել են այնպիսի բացթողումներ, որոնք չպետք է լինեին ընդհանրապես, և որպեսզի կատարված աշխատանքներն այսուհետ լինեն ավելի արդյունավետ, կազմակերպությունը պետք է համագործակցի “Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր” ՊՈԱԿ-ի հետ: Նիկոլաս Ջայն Նիելսոնը հավաստիացրեց նախարարին, որ ԾԻԳ-ի հետ աշխատում են որպես մեկ թիմ: 
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն 




Լրահոս