«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նոր «Ընտրական օրենսգրքի» մշակման ընթացքում խիստ լարվել են վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ հարությունյանի հարաբերությունները:
Աբրահամյանը մի քանի այլ կարկառուն ՀՀԿ-ականների հետ կտրուկ դեմ է արտահայտվել ընտրությունների ժամանակ էլեկտրոնային քվեարկության համակարգին: Նրանք մտահոգված են, որ այդպիսով չեն կարողանա ՀՀԿ-ի համար անհրաժեշտ քանակի ձայներ ապահովել: Հարությունյանն էլ ընդդիմացել է, թե այդ համակարգը բոլորովին չի խանգարում, որ նրանք ՀՀԿ-ի օգտին քվեարկելու համար մարդկանց վրա ազդեցություն գործեն մինչեւ քվեարկության գնալը:
Այս պաշտոնյաներից յուրաքանչյուրը փորձում է Սերժ Սարգսյանին համոզել, որ ինքն է ճիշտը: Իհարկե, ներիշխանական այս հակասությունը գժտության չի հասել, բայց դեռ հայտնի չէ, թե էլեկտրոնային քվեարկության համակարգի ներդրման դեպքում Սարգսյանն ի վերջո ինչ որոշում կկայացնի»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: