Լիոնել Մեսսին կրկնել է Ռոնալդուի ռեկորդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում 3 գնդակ է ուղարկել «Ռայո Վալյեկանո»-ի դարպասը և կարիերայում 35-րդ անգամ դարձավ հեթ-տրիկի հեղինակ:

Այդ ռեկորդային ցուցանիշով Մեսսին հավասարվել է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: 35 հեթ-տրիկը ռեկորդ է իսպանական ակումբների շրջանում:

Իսպանիայի առաջնությունում պորտուգալացին մեկ խաղում 3 գոլ խփել է 29 անգամ, իսկ արգենտինացին՝ 26:

 




Լրահոս