Armenian text to speach

Մեսին ու Ռոնալդուն՝ Չեմպիոնների լիգայի լավագույն խաղացողների հնգյակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսիին և Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընդգրկել է Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների լավագույն խաղացողների հնգյակում:

Լավագույններն են «Ռեալ»-ի լեգենդար հարձակվողներ Ալֆրեդո Դի Ստեֆանոն, որը հինգ անգամ է նվաճել Չեմպիոնների լիգայի հաղթողի կոչումը և Ֆրանսիսկո Խենտոն՝ վեց անգամ:

Երրորդ տեղում իտալացի պաշտպան Պաոլո Մալդինին է, որը «Միլան»-ի հետ հինգ անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը:

1. Ալֆրեդո Դի Ստեֆանո
2. Ֆրանսիսկո Խենտո
3. Պաոլո Մալդինի
4. Լիոնել Մեսի
5. Կրիշտիանու Ռոնալդու
6. Ֆիլ Նիլ
7. Ֆերենց Պուշկաշ
8. Էկտոր Ռիալ
9. Գերդ Մյուլեր
10. Ռաուլ




Մամուլի Տեսություն

Լրահոս