ՀԱՆՈՒՆ ՎԱՀՐԱՄԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գուգարք» կարի արտադրական միավորման կազմից առանձնացված 2197.45 քմ մակերեսով «Դարպասի արտադրամաս»-ն առանց աճուրդի՝ ուղղակի վաճառքի ձեւով մասնավորեցնելու հարցը: Ըստ որոշման նախագծի՝ այդ տարածքը որոշվել է վաճառել 684 հազար 594 դրամով: Իսկ գիտե՞ք՝ ով է այն երջանիկ գնորդը, որն այդքան էժան ձեռք է բերելու ավելի քան 2 հազար քմ մակերեսով այդ անշարժ գույքը. Վանաձորում գործող «ՎԱԲԱ» ՍՊԸ-ն: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս ՍՊԸ-ն պատկանում է ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած վանաձորցի Վահրամ Բաղդասարյանին: Այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ական վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը պետական գույքի կառավարման վարչության ՀՀԿ-ական պետ Արման Սահակյանի առաջարկով ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանին պատկանող ընկերությանն է վաճառում պետական գույքը, այն էլ «ջրի գնով»: Իսկապես որ ՀՀԿ-ն ապահով Հայաստանում է ապրում:




Լրահոս