ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինչ ասում եմ, ընդամենը դրանով բավարարվի: Ի՞նչ է նշանակում` աշխատանքից ազատել եք, թե ոչ, ես քո ազատ ժամանակը չունեմ, հաջողություն: Հիմա ես զբաղված եմ, վարսավիրանոցում նստած՝ մազերս եմ հարդարում, որ սիրունանամ, հասկացա՞ր մնացածը»:

Կովալենկո Շահգալդյան News.am

Իհարկե, որտեղի՞ց Կ. Շահգալդյանին ժամանակ: Մարդը խիստ զբաղված է, նախ՝ Լիսկայի անձնական օմբուդսմեններից մեկն է եւ նույնիսկ նրա գովքով է զբաղվում, հետո՝ չարաշահումներ, «ատկատներ»՝ դիզվառելիքի ու պարարտանյութի փողերից: Եվ այսքանից հետո ուզում եք, որ մարդը լրագրողի հարցերին պատասխանելու ժամանա՞կ ունենա: Ախր այդպես էլ չի կարելի, մի քիչ ըմբռնումո՛վ մոտեցեք. մարդն այդքան չարաշահումների արդյունքում ընդամենը վարսավիրանոցի գումար է ձեռք բերել ու վազել այնտեղ: Թեեւ կարծում ենք, որ Կովալին վարսավիրանոցն այլեւս չի օգնի սիրունանալ:




Լրահոս