ՊԱՐՏՔԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սյունիքի մարզի Հալիձոր համայնքը երկու ամիս է, ինչ ղեկավար չունի: Նախկին համայնքապետ Սամվել Ասրյանն իր ընտանիքի հետ գրեթե երկու ամիս առաջ հեռացել է գյուղից, ապա ուղարկել աշխատանքից ազատման դիմումը: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Հալիձորի բնակիչներից: Համագյուղացիների խոսքով՝ Ասրյանը վարկեր է ունեցել եւ չի կարողացել մարել: Սակայն նախկին գյուղապետի քարտուղար Սոֆյա Գեւորգյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ ազատման պատճառն առողջական խնդիրներն են. «Ասում էր՝ հնարավոր չէ, պետք է երկրից գնամ եւ այլ երկրում բուժվեմ: Մի քանի օր է, ինչ հեռախոսահամարներն անհասանելի են»: Նա նաեւ տեղեկացրեց, որ գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար դեռ չունեն. «Հավանաբար մոտ օրերս կնշանակեն: Իսկ պարտքերի ու վարկերի մասին տեղյակ չեմ: Միայն կասեմ, որ եթե լավ գյուղապետ չլիներ, ապա երեք անգամ չէր վերընտրվի: 2002-ից մեր գյուղապետն է»:
Նշենք, որ ՀՀ կառավարության երեկվա նիստում որոշվեց վաղաժամկետ դադարեցնել Սյունիքի մարզի Հալիձոր համայնքի ղեկավար Սամվել Ասրյանի լիազորությունը: Նշանակվել է արտահերթ ընտրություն:




Լրահոս