![](https://armlur.am/wp-content/uploads/2013/07/04//49760.jpg)
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով կրթության և գիտության նախարարության աշխատակազմի “ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով” գործակալության պետ Արտուշ Ղուկասյանի նկատմամբ կիրառվել է “խիստ նկատողություն” կարգապահական երկրորդ տույժը՝ Քաղաքացիական ծառայության խորհրդի որոշմանհամաձայն: Ղեկավարվելով “Քաղաքացիական ծառայության մասին” ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի “գ” կետով՝ նախարարի հրամանով Ա. Ղուկասյանն ազատվել է “ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով” գործակալության պետի պաշտոնից: