Ահաբեկչության դեմ պայքարի հարցով Ստամբուլի անվտանգության ուժերը 30 մարդու են ձերբակալել, ովքեր կասկածվում են Քրդստանի Աշխատավորական կուսակցության գործունեության ներգրավվածության մեջ, որն Անկարայում ահաբեկչական խմբավորում է համարվում, փոխանցում է Haberturk-ը:
Հակաահաբեկչական օպերացիաներ են անցկացվել Ստամբուլի 16 շրջաններում՝ հատուկ նշանակության ուժերի ուղղաթիռների աջակցությամբ:
Անկարայի ահաբեկչությունից հետո ևս 14 մարդ էր ձերբակալվել:
Հիշեցնենք, որ կիրակի հզոր պայթյուն էր տեղի ունեցել Անկարայի կենտրոնական փողոցում: Ահաբեկչության արդյունքում 34 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան