ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գազի գնի թանկացումը խուճապային տրամադրություններ է  առաջացրել հանրության մոտ: Մարզային տրանսպորտի թանկացման համար դեռ ստույգ հայտարարություններ չեն եղել, բայց լոռեցիներն արդեն սկսել են անհանգստանալ: Իսկ պատճառը մասնավորապես Վանաձորի տաքսի ծառայությունների մեքենաներում փակցված թանկացման մասին ծանուցագիրն է: Փաստորեն, Վանաձորում գործող տաքսի ծառայություններն օր առաջ որոշել են թանկացնել ծառայություններն ու իրեց համար սահմանել նոր գներ: Այսպիսով՝ ըստ նրանց սահմանած գների՝  հուլիսի 7-ից  1 կիլոմետրն արժե 120 դրամ, իսկ 1-5 կմ-ն՝ 600 դրամ նախկին 500-ի փոխարեն: Տաքսի ծառայությունները կրճատել են նաեւ անվճար սպասելաժամանակը՝ այն դարձնելով 5 րոպե նախկին 10 րոպեի փոխարեն:  
Վանաձորի երթուղայինների գծատերերն էլ դիմել են քաղաքապետարան՝ պահանջով, որ ավտոբուսներով երթեւեկելու արժեքը դարձնեն 100 դրամ նախկին 70-ի դիմաց, իսկ միկրոավտոբուսներինը՝ 150 նախկին 100-ի դիմաց: Վանաձորի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնից տեղեկացրին, որ, չնայած արդեն իսկ պահեստամասերն ու քսայուղերը թանկացել են, սակայն տրանսպորտի գինը չի թանկանա այնքան ժամանակ, մինչեւ հստակ չիմանան, թե գազն ինչքան է թանկանում:  Կուսումնասիրեն, հաշվարկ կանեն, ու երբ թանկացման մասին համապատասխան որոշում լինի, այդ ժամանակ լրատվամիջոցներով կտեղեկացնեն: Իսկ մինչ այդ բնակիչները տրանսպորտից կօգտվեն` վճարելով 70 եւ 100 դրամ:




Լրահոս