Հայ մրցավարը՝ սկանդալի կենտրոնում. ՀՖՖ-ն դեռ գնահատական չի տալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես հայտնի է, հուլիսի 11-ին հայաստանյան մրցավարական անձնակազմը՝ Անդրանիկ Արսենյանի գլխավորությամբ, սպասարկել է Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի “Ինտեր” Տուրկու (Ֆինլանդիա) – “Վիկինգուր” (Ֆարերյան կղզիներ) հանդիպումը:
Խաղն ավարտվել է 0:1 հաշվով և հաջորդ փուլ է դուրս եկել ֆարերյան թիմը:
Հանդիպման ընթացքում Հայաստանը ներկայացնող մրցավար Անդրանիկ Արսենյանը երկու 11 մետրանոց է նշանակել երկու թիմերի օգտին: Ֆարերցիները դիպուկ են իրացրել 11 մետրանոցը, իսկ ֆինլանդացիները վրիպել են:
Նկատի առնելով այն հանգամանքը, որ այդ խաղի հետ կապված սովորականից բարձր՝ մոտ 300 հազար եվրոյի խաղադրույք է կատարվել երկու թիմերի կողմից էլ գոլ խփելու բուքմեյքերական հարցումում, անկողմնակալ մրցավարության հետ կապված խնդիր է առաջացել, որն էլ պատճառ է հանդիսացել, որպեսզի կասկածներ առաջանան խաղի գլխավոր մրցավար Անդրանիկ Արսենյանի մրցավարության վերաբերյալ:
Այս առթիվ տարբեր ԶԼՄ-ներ դիմել են ՀՖՖ մամուլի քարտուղարություն, որի կապակցությամբ ուզում ենք նշել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան թիվ մեկ շահագրգիռ կողմն է այս հարցի պարզաբանման տեսանկյունից եւ ինքն է հետամուտ լինելու, որ այն պարզաբանվի մինչեւ վերջ, քանի որ այն առընչվում է Հայաստանցի մրցավարի մասնակցությամբ հանդիպման հետ: ՀՖՖ մրցավարական բաժնում տեղի են ունեցել դիտումներ եւ մասնագիտական քննարկումներ, սակայն, հաշվի առնելով, որ այս պահին ընթանում է հետաքննություն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առայժմ զերծ կմնա գնահատականներից. տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:




Լրահոս