Դժբախտ պատահար՝ Կաշենի հանքավայրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արցախի Մարտակերտի շրջանային հիվանդանոցից հուլիսի 21-ին ոստիկանության շրջբաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ գլխուղեղի ցնցում, փակ գանգուղեղային, կրծքավանդակի եւ ստորին ծնոտի սալջարդ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Պողոսագոմեր գյուղի բնակիչ, 32-ամյա Ա. Ա.-ն (“Բեյզ-Մեթըլս” ՓԲԸ “Կաշենի” հանքավայրի շինարարության վարպետ):
ԼՂՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ Ա. Ա-ն վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 13:00-ի սահմաններում, նշված հանքավայրում բետոնամղիչի բարձր ճնշման ռետինե խողովակները իրարից անջատելու ժամանակ ստացած հարվածից:




Լրահոս