Բաքվի գործողությունները հանգեցնում են ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի էսկալացիայի. ՀԱՊԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվի գործողությունները միայն սրում են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, փոխանցում է Militarynews-ը:

«Հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցային ճանապարհով: Ադրբեջանական կողմի գործողությունները տվյալ դեպքում հանգեցնում են կոնֆլիկտի սրմանը»,-ասել է Զայնետդինովը:

Նա նաև նշել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ քարտուղարության ղեկավարությունը մշտական կոնտակտի մեջ են գտնվում Հայաստանի ղեկավարության հետ:

«ՀՀ պաշտպանության նախարարությունից մանրամասն տեղեկատվություն ենք ստացել զինված հակամարտության մասին: Կարծում ենք, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի ռազմական կարգավորում գոյություն չունի»,-հավելել է ՀԱՊԿ մամուլի քարտուղարը:




Լրահոս