ՕՁԸ ՓԱԽԵԼ Է ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԽԱՆՈՒԹԻՑ ԵՎ ԽԵՂԴԵԼ 2 ԵՐԵԽԱՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
The Daily Mail-ը գրում է, որ Կանադայի Քեմբլթոն քաղաքում 5 մ-անոց պիթոնը փախել է կենդանիների խանութից և խեղդել 2 երեխաների: Օձը դուրս է եկել երկհարկանի տան առաջին հարկում գտնվող խանութի վանդակից և օդափոխման համակարգով մտել է շենքի երկրորդ հարկում գտնվող բնակարանն ու խեղդել 5 և 7 տարեկան եղբայրներին, որոնք այդ ժամանակ քնած են եղել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները վնասազերծել են օձին:




Լրահոս