Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն ավելացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 14.3 %-ով:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ժամանել 321 հազար 279 զբոսաշրջիկ:
Նույն ժամանակահատվածում Հայաստանից զբոսաշրջության նպատակով մեկնել է 343 հազար 263 մարդ: Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ զբոսաշրջության նպատակով երկրից մեկնողների թիվն աճել է 13.6%-ով: 




Լրահոս