Երեվանյան ամառ. առողջապահական ակցիա՝ օգոստոսի 1-ից 31-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի քաղաքապետարանի “Երևանյան ամառ” բազմաբնույթ ծրագիրը ներառում է նաև անվճար բուժօգնության ակցիա, որով բուժսպասարկման 3 ուղություններն են առաջարկվում՝ սիրտ-անոթային հիվանդություններ (հետազոտություն, մասնագիտական խորհրդատվություն), գինեկոլոգիական հիվանդություններ (հետազոտություն, վիրահատություն), վահանաձև գեղձի հիվանդությունների վաղ հայտնաբերում ՈՒՁՀ-ի միջոցով։
“Երևանյան ամառ” մեկամսյա ծրագրի առաջին 6 օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հաստատություններ է դիմել 494 քաղաքացի, նրանցից 15-ը ուղեգրվել է գինեկոլոգիական վիրահատության, 92-ը՝ վահանաձև գեղձի, 18-ը՝ սիրտ-անոթային հետազոտությունների։ 
“Երևանյան ամառ” ծրագրի առողջապահական ակցիան առավել լիարժեք անցկացնելու նպատակով՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ակցիայում ներառված 3 ուղղություներով հետազոտված/բուժզննված հիվանդները, ըստ անհրաժեշտության, Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության կողմից սահմանված կարգով կուղեգրվեն անհրաժեշտ լրացուցիչ հետազոտությունների և ստացիոնար բուժման: 
Հիշեցնենք, որ ակցիայից օգտվելու համար պետք է սպասարկող համաբուժարան (պոլիկլինիկա) ներկայանալ անձնագրով, դիմել համաբուժարանի տեղամասային թերապևտին կամ ընտանեկան բժշկին։ 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարականության հետ կապերի վարչություն




Լրահոս