Մայրը դատապարտված որդու համար թմրանյութ եվ 1000 դրամ է բերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2013թ. օգոստոսի 5-ին` ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ԱՆ “Կոշ” քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գ. Չ.-ին կարճատև տեսակցության այցելած մոր` Ա. Ա.-ի անձնական խուզարկության ժամանակ տաբատի գոտկատեղի ներսի հատվածից հայտնաբերվել և առգրավվել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված փաթեթ, որում առկա է եղել 1 հատ 1000 ՀՀ թղթադրամ, իսկ թղթադրամի մեջ` պոլիէթիլենային երկու փաթեթներ:
Վերոհիշյալ երկու փաթեթներից յուրաքանչյուրի մեջ եղել է 2 հատ սպիտակ, օվալաձև, “B8” գրառմամբ 4 դեղահաբ: Փորձաքննությամբ պարզվել է, որ հայտնաբերված 4 դեղահաբերը միասին պարունակում են 0.03 գրամ “Բուպրենորֆին” տեսակի թմրամիջոց: Կատարվում է հետաքննություն: 




Լրահոս