Դատապարտյալը հյութի ստվարաթղթ տարայի ծալքերի մեջ թմրանյութ է թաքցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ս.թ. օգոստոսի 6-ին` ժամը 17:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևան քաղաքի բնակիչ Մ. Ա.-ի կողմից “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկի կալանավոր Շ. Կ.-ի անվամբ ներկայացրած հանձնունքի զննությամբ, բնական հյութի ստվարաթղթե տարայի ծալքերի մեջ հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 0.4 և 0.5 գրամ քաշերով սպիտակ փոշեզանգված: Կատարվում է հետաքննություն:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: 
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին




Լրահոս