Արմեն Մուրադյանն այցելել է զինվորական հոսպիտալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով տուժածների առողջական վիճակն ամենօրյա ուշադրության կենտրոնում է: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր հերթական այցով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում էր: Նախարարը հետաքրքրվեց բոլոր տուժածների առողջական վիճակով, զրուցեց նրանց հետ։ Զինվորական հոսպիտալում բուժում է ստանում 36 վիրավոր:

Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ առողջապահության նախարարությունից: Բժիշկների տեղեկացմամբ` տուժածների առողջական վիճակում առկա է դրական տեղաշարժ: Բոլոր ծանր հիվանդների վերաբերյալ զեկուցվում է ՀՀ առողջապահության նախարարին: Վիրավորների բուժման մանրամասները քննարկելու և հետագա ռազմավարությունը որոշելու նպատակով պարբերաբար հրավիրվում են բժշկական կոնսիլիումներ: Հիվանդների բուժօգնությունը կազմակերպվել է վերջին սերնդի սարքավորումներով: Նրանք ապահովված են անհրաժեշտ դեղերով և բժշկական պարարագաներով:




Լրահոս