
ՀԱՐՑ. Ինձ մի հարց է հետաքրքրում. պաշտոնատար անձինք ընդհանրապես պատասխանատվություն կրո՞ւմ են օրենքի խախտման համար:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հանձնաժողովի կողմից պահանջվող, օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթեր եւ այլ տեղեկատվություն չներկայացնելը կամ ոչ հավաստի կամ կեղծ տեղեկություններ ներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ հինգ հարյուր հազար դրամի չափով:
Նույն խախտումը տնտեսվարող սուբյեկտի կողմից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ երկու միլիոն դրամի չափով:
Հանձնաժողովի անդամներին կամ աշխատակիցներին օրենքով, կանոնադրությամբ կամ այլ իրավական ակտերով վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարումը խոչընդոտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ հինգ հարյուր հազար դրամի չափով:
Օրենքի պահանջների խախտման համար պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն՝ ՀՀ վարչական օրենսդրությամբ սահմանված կարգով:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գեղեցիկ ներկայացված պատասխան. բայց լավ կլիներ, որ իրականում այս օրենքը գործեր իր ողջ խստությամբ, ինչպես վերոնշյալում է: