Արկադի Համբարձումյանը դատի է տվել կայքերից մեկին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, «Դերժավա» ընկերության սեփականատեր Արկադի Համբարձումյանը դատի է տվել shame.am կայքին: Դատալեքսից տեղեկացանք, որ հայցը քննվելու է Արաբկիրի դատարանում` Զարուհի Նախշքարյանի նախագահությամբ: Պատգամավորը պահանջել է հերքել վիրավորանք եւ զրպարտություն պարունակող տեղեկությունները եւ փոխհատուցել վնասները 3 մլն. դրամով: Դատը մայիսի 17-ին է, հայցի ապահովման համար պատասխանողի գույքի, հաշվի վրա արգելանք է դրվել:

Հայցի առիթը «Դերժավի Արկադի նոր բիզնեսը` մանկասպանություն» հոդվածն է, որտեղ ներկայացված է Չարչօղլյանների պատմությունը. կինը ծննդաբերել է «Սլավմեդում», երեխան ծնվել է ուղեղի թթվածնային քաղցով եւ օրեր անց մահացել: Նշենք, որ կայքը պատկանում է Արտյոմ Խաչատրյանին, որը ժամանակին «Ազատամտություն» թերթի խմբագիրն էր»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս