Ամփոփվեցին Հայոց Եկեղեցու պատմություն առարկայի մրցույթի արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ս/թ օգոստոսի 9-15-ին Ծաղկաձորում ՀՀ Կրթության և գիտության նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի համագործակցությամբ կայացավ համահայկական հայագիտական 6-րդ օլիմպիադան, որին մասնակցեցին ընդհանուր առմամբ 150 աշակերտներ ՀՀ-ից, ԼՂՀ-ից և Սփյուռքի հայկական կրթօջախներից:
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ այս տարի առաջին անգամ օլիմպիադայի շրջանակներում կազմակերպվեց նաև ,Հայոց Եկեղեցու պատմությունե առարկայի մրցույթ, որին մասնակցեցին 54 աշակերտներ: Առարկայական օլիմպիադաներին մասնակցելուն զուգահեռ օրակարգում նախատեսված էին ազգային պարի ուսուցում, դասախոսություններ պատմամշակութային թեմաներով, ինչպես նաև մասնակիցների ուխտագնացություններ սրբատեղիներ և այցելություններ ՀՀ տեսարժան վայրեր, որ իրականացավ ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի աջակցությամբ: Համահայկական հայագիտական 6-րդ օլիմպիադայի և ,Հայոց Եկեղեցու պատմությունե առարկայի մրցույթի արդյունքներն ամփոփվեցին օգոստոսի 14-ին՝ մրցանակաբաշխության հանդիսավոր միջոցառման ընթացքում:
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ
Քրիստոնեական դաստիարակության կենտրոն




Լրահոս