ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԻՐԵՆ ՀՐԵՇՏԱԿ Է ՀԱՄԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի 2 բնակիչ բաց նամակ են գրել Սերժ Սարգսյանին եւ ցանկանում են նրա ուշադրությունը հրավիրել քաղաքում տիրող բարոյահոգեբանական անառողջ, վախի, հաշվեհարդարի եւ անպատժելիության մթնոլորտի վրա, որը, ըստ նամակագիրների, ձեւավորվել է Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի եւ նրա մտերիմների կողմից իրականացվող անօրինականությունների արդյունքում: Ի՞նչ անօրինականություններ են կատարվել քաղաքում, ինչի՞ հիման վրա է անպատժելիության մթնոլորտ ստեղծվել. այս եւ նամակի բովանդակության այլ հարցերը պարզաբանելու նպատակով “Ժողովուրդ”-ը զրուցեց Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի հետ:
-Պարո՛ն Զաքարյան, տեղյա՞կ եք, որ Ագարակի բնակիչները բաց նամակ են գրել Սերժ Սարգսյանին:
-Նման նամակ նախկինում էլ է եղել, որը կրկին կեղծ անձինք էին ուղարկել:
-Բայց նամակի հեղինակները երկուսն են՝ Արման Հովհաննիսյան եւ Արշակ Սարգսյան:
-Այսպիսի բնակիչ չունենք Ագարակում: 
-Ճի՞շտ է, որ մաքսանենգ ճանապարհով թմրանյութ եք ներկրել եւ իրացրել:
-Եթե նման բան եղել է, ո՞ւր է իրավական համակարգը:
-Ասում են, որ Սերժ Սարգսյանի հետ ջերմ հարաբերությունների մեջ եք, դրա համար իրավապահ  համակարգը լուռ է:
-Նա ինչպես Ձեր, այնպես էլ իմ նախագահն է, ոչ ավել: Ո՞նց կարող է փոքր քաղաքի քաղաքապետը ջերմ լինել նախագահի հետ:
-Նամակում նշված է, որ ճշմարտությունը բարձրաձայնողներին պատժում եք:
-Դա ինձ վրա ցեխ շպրտելու նպատակով են գրել:
Զրուցեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ
“Ժողովուրդ” օրաթերթի 596 համար




Լրահոս