Վաղը Կարմիր խաչի ներկայացուցիչները կհանդիպեն Հակոբ Ինջիղուլյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կարմիր խաչի միջազգային կազմակերպության և Ադրբեջանում գերի պահվող Հակոբ Ինջիղուլյանի հանդիպման համար ոչ մի խնդիր չկա: Այս մասին, ըստ ադրբեջանական APA գործակալության, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Էլդար Սաբիրօղլուն: Հանդիպումը տեղի կունենա վաղը ժամը 16:00-ին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։




Լրահոս