Երեվանյան ամառը՝ թանգարաններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Երևանյան ամառ” ծրագրով օգոստոսի 1-ից Երևանի մարդաշատ վայրերում քաղաքապետարանի կողմից տոմսակներ են բաժանվում քաղաքացիներին՝ թանգարաններ անվճար այցելության համար։
“Երևանյան ամառ” տոմսակները մինչև օգոստոսի 31-ը կիրառելի են Երևան քաղաքի պատմության թանգարան, “Էրեբունի” պատմահնագիտական արգելոց-թանգարան, Ժամանակակից արվեստի թանգարաններ և “ՀայԱրտ” մշակութային կենտրոնի Իսաբեկյան ցուցասրահ անվճար այցելությունների համար։
“Երբ հանգիստդ վայելում ես Երևանում” խորագրով տոմսակներում նշված 4 թանգարաններ օգոստոսի 6-ից 18-ը այցելել է 2000 քաղաքացի, ինչը, համաձայն վիճակագրության, այցելության բավական բարձր ցուցանիշ է օգոստոս ամսվա համար։ Այդպիսով՝ թանգարաններ այցելության տոմսակները ծառայում են նաև որպես յուրօրինակ ծանուցագրեր։ Օրինակ՝ միայն օգոստոսի 14-ից 18-ը նշված 4 թանգարաններ այցելել է 1153 քաղաքացի, որից 781-ը՝ “Երևանյան ամառ” տոմսակներով, 372-ը՝ թանգարանների դրամարկղերից գնած տոմսերով։ 
“Երևանյան ամառ” տոմսակներով մինչ օգոստոսի 18-ը այցելության ամենաբարձրը Ժամանակակից արվեստի թանգարան այցելության ցուցանիշն է՝ 719 այցելու։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս