Զավեն Անդրիասյանը՝ ոսկե եվ արծաթե մեդալակիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում Մտավոր խաղերի օլիմպիադայի ծրագրով անցկացված արագ շախմատի մրցաշարում նվաճեց գլխավոր մրցանակը, հայտնում է armchess .am-ը:
Անդրիասյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր: Նույնպիսի արդյունք ունեցել է նաև գրոսմայստեր Էհսան Ղաեմ Մաղամին (Իրան), սակայն լրացուցիչ՝ ,մահվան պարտիանե շահել է հայ գրոսմայստերը։
Հատկանշական է, որ օլիմպիադայի՝ արագ շախմատի մրցումներում երրորդ մրցանակին արժանացել է մեկ այլ հայ գրոսմայստեր, ով, սակայն, հանդես է գալիս Ֆրանսիայի դրոշի ներքո։ Տիգրան Ղարամյանը հաղթողներից ետ է մնացել կես միավորով:
Կայծակնային մրցաշարում Անդրիասյանը, 18 հնարավորից վաստակելով 13,5 միավոր, արժանացել է երկրորդ մրցանակին: Այդ ձևում, հայ շախմատիստից մեկ միավոր ավելին ունենալով՝ հաղթող է դարձել գրոսմայստեր Վիտալի Գոլոդը (Իսրայել):




Լրահոս