Վրաստանում վթարի ենթարկված անձը հայտնի հաղորդավար Արամ Չախոյանն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վրաստանում վթարի ենթարկված երեք հայ քաղաքացիներին տեղափոխում են Հայաստան: NEWS .am-ի թղթակցի հետ զրույցում “Շտապօգնություն” ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասաց, որ Երեւանի “Շտապօգնության” մեքենան մեկնել է սահման, դիմավորել նրանց, այժմ բերում են Երեւան, դեռ Իջեւանի տարածքում են:
Թագուհի Ստեփանյանը նշեց, որ երեքի վիճակն էլ գնահատվում է կայուն ծանր: “Շտապօգնության” տնօրենը հաստատեց մեր ունեցած տեղեկությունը, որ Վրաստանում վթարի ենթարկվածը հայտնի հաղորդավար Արամ Չախոյանն է:




Լրահոս