Ոստիկանությունը հրավիրում է հանրային քննարկումների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքի “Օրենսդրություն” բաժնի “Նախագծեր” ենթաբաժնում տեղադրվել են “Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին”, “Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին” և “Օտարերկրացիների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասինե ՀՀ օրենքների նախագծերը: ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի օգոստոսի 22-ից մինչև սեպտեմբերի 6-ը նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկություններն ուղարկել press@police .am էլեկտրոնային փոստի հասցեով: 




Լրահոս