Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 23-24-ը ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին:
Մասնավորապես` Երեւան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի թիվ 26 շենքի՝ հանրային հեռուստաընկերության հեռուստաաստարակի մոտակայքում այրվել է 160 քմ բուսածածկ տարածք, Աճառյան փողոցի թիվ 1 հացեում գտնվող բուսաբանական այգում՝ 1000 քմ, Ն. Ստեփանյան փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում՝ 200 քմ խոտածածակ տարածք, Ավան-Առինջ գյուղի 2-րդ միկրոշրջանում` թիվ 180 դպրոցի մոտակայքում՝ 1500 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ստամբուլի շուկայի տարածքում՝ 400 քմ, Վայոց ձորի մարզի Հերհերի գյուղապետարանի մոտակայքում՝ 5 հա, Արարատի մարզի Վեդի – Շաղափ ավտոճանապարհին՝ 3.5 հա, Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղին հարակից անտառային գոտում՝ 1,5 հա խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները մեկուսացվել են եւ մարվել:




Լրահոս