ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հանգամանքների բերումով արդեն 2 տարի է` ինձ զրկել են ծնողական իրավունքներից: Ինչպե՞ս կարող եմ վերականգնել  ծնողական իմ իրավունքները, ինչպե՞ս է կատարվում այդ գործընթացը:

Համլետ Կիրակոսյան (34 տարեկան, վարորդ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Հայտնում ենք, որ՝  
1. ծնողական իրավունքները կարող են վերականգնվել, եթե ծնողները կամ նրանցից մեկը փոխել են իրենց վարքագիծը, կենսաձեւը եւ (կամ) երեխայի դաստիարակության նկատմամբ վերաբերմունքը,
2. ծնողական իրավունքները վերականգնվում են դատական կարգով՝ ծնողական իրավունքներից զրկված ծնողի դիմումի հիման վրա. ծնողական իրավունքների վերականգնման մասին գործերը քննվում են խնամակալության եւ հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ,
3. ծնողական իրավունքների վերականգնման մասին դիմումի հետ միաժամանակ կարող է քննության առնվել նաեւ երեխային ծնողներին կամ նրանցից մեկին վերադարձնելու մասին պահանջը,
4. տասը տարին լրացած երեխայի նկատմամբ ծնողական իրավունքների վերականգնումը կատարվում է՝ հաշվի առնելով նրա կարծիքը:
Դատարանը, հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը, իրավունք ունի մերժել ծնողական իրավունքների վերականգնման հայցը, եթե ծնողական իրավունքների վերականգնումը հակասում է երեխայի շահերին:
Ծնողական իրավունքների վերականգնում չի թույլատրվում, եթե երեխան որդեգրված է, եւ որդեգրումը սահմանված կարգով չի վերացվել:

«Լեգալ էքսպերտ» իրավաբանական
խորհրդատվության գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսինքն՝ եթե ծնողը զրկվել է իր իրավունքներից, ապա դրանք վերականգնելու համար երկար ճանապարհ պետք է անցնի: Այնպես որ, նման տխուր վիճակում չհայտնվելու համար պարզապես հարկավոր է լինել հնարավորինս խելամիտ, մարդասեր ու բարեխիղճ:




Լրահոս