Beeline բաժանորդները կկարողանան ռոումինգում անվճար զանգեր կատարել +37480000612 տեղեկատու համարին աշխարհի ցանկացած երկրից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը տեղեկացնում է, որ ս.թ. ապրիլի 28-ից սկսած Beeline բաժանորդները ռոումինգի տրամադրման բոլոր երկրներից կարող են անվճար զանգահարել Beeline Հաճախորդների սպասարկման կենտրոնի +37480000612 տեղեկատու համարին:

«Beeline-ը շարունակում է կատարելագործել ծառայությունները` մեր հաճախորդների համար դարձնելով դրանք ավելի պարզ և հարմար: Մենք ոչ միայն ապահովում ենք ռոումինգի մատչելի պայմաններ, այլ նաև հոգ ենք տանում ծառայությունների և սպասարկման առավելագույն հասանելիության մասին, որտեղ էլ որ մեր բաժանորդները գտնվելիս լինեն: Այժմ մեր հաճախորդներն աշխարհի ցանկացած երկրում, որտեղ գործում է Beeline ռոումինգը, ունեն բացառիկ հնարավորություն անվճար կապ հաստատելու Հաճախորդների սպասարկման կենտրոնի մեր մասնագետների հետ և ուղղելու իրենց հարցերը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:  

Նշենք, որ ռոումինգ ծառայություններից օգտվելու համար Հայաստանից մեկնելուց առաջ անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգը` հավաքելով *131# հրահանգը կանխավճարային հաշվարկային համակարգի համար (Իրան կամ Թուրքիա մեկնելուց առաջ նախապես հավաքելով նաև *132# հրահանգը) կամ *500# հրահանգը` հետվճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար:

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia», հավելվածի միջոցով, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:




Լրահոս