Կեղծ օղի թորողին գտան Բագրատաշենի տարածքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության  Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների  ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 27-ին, ժամը 07.30-ին,  Բագրատաշենի տարածքից բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Արթուր Վ.-ն: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա հունիսի 11-ից ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական  օրենսգրքի 207 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է` կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը:




Լրահոս