ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Կոմիտասի 5 հասցեում շինարարական աշխատանքների դեմ բողոքող քաղաքացիների ու նրանց աջակցող ակտիվիստների ու ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ոստիկանությունը ծառայողական քննություն է նշանակել: Բանն այն է, որ բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանության աշխատակիցը հրմշտել ու գետնին էր տապալել մի ծեր կնոջ: Տեղի ունեցածը ֆիքսել էին լրատվամիջոցները, այդ կապակցությամբ ակտիվ քննարկումներ էին սկսվել սոցիալական ցանցերում: Եվ ահա երեկ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի` ոստիկանապետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն, հիշյալ ծառայողի լիազորությունները դադարեցվել են, ուսումնասիրվում են այդ օրը կատարված բոլոր տեսագրությունները: Մնում է հուսալ, որ ծառայողական քննության արդյունքում կարգազանց ոստիկանը կպատժվի:




Լրահոս