Սեյրան Օհանյանը ներկայացնում է սահմանային իրավիճակը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավիճակը սահմանին համեմատաբար հանգիստ է: Հրադադարի խախտում, իհարկե, արձանագրվել է, որը հայկական կողմից արժանի պատասխան է ստացել: Այս մասին մայիսի 9­-ին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Իհարկե կրակոցներ, խախտումներ եղել են, բայց պաշտպանության բանակի ղեկավարության տեղեկատվությամբ այդ խախտումները արժանի հակահարված ստացել են»,­- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է Նախիջևանի հատվածում ադրբեջանական զորքերի կուտակմանը, Սեյրան Օհանյանը նշեց, որ ՀՀ զինված ուժերը յուրաքանչյուր փոփոխություն արձանագրում են և հետևում իրավիճակին: «Եվ պաշտպանության բանակը, և ՀՀ զինված ուժերը համապատասխան պլանավորում են իրականացնում, դրա մեջ ուղղություններ առանձնացնում, որն ուղղված է մեր անվտանգության հաստատուն պահպանմանը»,­- շեշտեց ՀՀ Պնախարաը: Ադրադառնալով Արցախի Հանրապետությունը ճանաչելու օրենքի նախագծի շրջանառությանը` Սեյրան Օհանյանը նկատեց. «Հայաստանի Հանրապետությունը կատարում է դիվանագիտական աշխատանք, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աստիճանաբար ճանաչման տանելուն, ու այդ դիվանագիտական աշխատանքը նուրբ ու հետևողական է: ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն է դրանով զբաղվում, և կարծում եմ ` մենք ճիշտ ճանապարհին ենք»:

Ավելի մանրամասն` տեսանյութում:




Լրահոս