Արմենչիկի՝ զինվորներին օգնություն փոխանցելու դեպքով ուսումնասիրություններ են կատարվելու. ՊՆ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարի ՀՀ վաստակավոր արտիստի կոչում ստացած երգիչ Արմենչիկը հերթական ագամ սկանդալի մեջ է ընկել: Հիշեցնենք, հանրության ճնշող մեծամասնությունը դեմ էր երգչին վաստակավորի կոչումով պարգևատրելուն:

Եվ ահա այսօր էլ համացանցում բուռն քննարկումների նոր թեմա է առաջ եկել, որի կիզակետում հերթական անգամ հայտնվել է Արմենչիկը:

Այսպես, համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է` ինչպես է երգիչը պոլիէթիլենային տոպրակներով ինչ-որ բան փոխանցում շարք կանգնած և հերթով իրեն մոտեցող զինծառայողներին: Նրա այս քայլը քննադատողները, մասնավորապես, նշում են, որ նմանատիպ պահվածքը նվաստացուցիչ է հայ զինվորի համար, և կատարվածի հիմնական պատասխանատուն նշված զորամասի հրամանատարական անձնակազմն է:

Այս առիթով ArmLur.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ պաշտպանության նախարարությունից: Նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեր հարցին ի պատասխան նշեց, որ մանրամասները պարզելու համար ուսումնասիրություններ են սկսվելու:

«Թե երբ և որտեղ է կատարվել, տեղյակ չենք, հնարավոր է նաև, որ հին տեսանյութ լինի: Մանրամասները պարզելու համար ուսումնասիրություններ են կատարվելու»: Ա. Հովհաննիսյանի գնահատմամբ` տեսարանը տհաճ էր. «Լավ տպավորություն չունեմ, բայց իմ մեկնաբանությունից ո՞վ է շահելու: Հիմա, մարդն ուզել է օգնություն անել, բայց «գեղցի» ձևերով է արել»,- հավելեց մեր զրուցակիցը:

Ի դեպ, տարածված լուրերի համաձայն` միջոցառումը Քարվաճառի զորամասերից մեկում է տեղի ունեցել: Այս տվյալը, սակայն, դեռևս չի հաստատվել:




Լրահոս