Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Յուրի Գևորգյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 85 տարեկան հասակում մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Յուրի Գևորգյանը:

«Կոմպոզիտոր, ջութակահար Յուրի Գևորգյանը ծնվել է 1931 թվականի հուլիսի 15-­ին, Թբիլիսիում: 1953 թվականին ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան՝ ջութակահարի մասնագիտությամբ, այնուհետև ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի՝ կոմպոզիցիայի բաժնում, Էդվարդ Միրզոյանի դասարանում:

Հեղինակ է մի շարք երաժշտաբեմական, սիմֆոնիկ, կամերային­գործիքային, վոկալ երկերի, որոնց թվում են՝ «Խարույկ», «Վերք Հայաստանի», «Տառո» օպերաները, «Սիմֆոնիան», «Սիմֆոնիետան», մանկական և պատանեկան պիեսների ժողովածուները՝ դաշնամուրի և ջութակի համար, մանկական և էստրադային երգերը, Վ. Տերյանի խոսքերով գրված երկու ռոմանս՝ սոպրանոյի և դաշնամուրի համար և այլ ստեղծագործություններ: Յուրի Գևորգյանը երկար տարիներ (1960-­2002 թթ.) դասավանդել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: ՀՊՄՀ պրոֆեսոր է: ՀՀ մշակույթի նախարարությունը խորապես սգում է անվանի կոմպոզիտորի և մանկավարժի կորուստը, ցավակցում հանգուցյալի հարազատներին և մտերիմներին»:




Լրահոս