Արամի փողոցում ծառն ընկել է ավտոմեքենաների վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) մայիսի 11­-ին, ժամը 18.36­ին ահազանգ է ստացել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 90 հասցեի մոտակայքում ծառն ընկել է ավտոմեքենաների վրա: Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը:  Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Մայիսի 11-­ին, ժամը 17.40­-ին ԱԻՆ­-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Փարպեցի փողոցի թիվ 28 շենքից քարը պոկվել և ընկել է մուտքի մոտ, ևս մեկ քար կախված է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ժամը 17.52-­ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վահագնի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ­ի օպերատիվ խումբը: Այս դեպքով ևս ԱԻՆ-­ը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:




Լրահոս