Ավտովթար Խորենացու փողոցում. տուժածների վիճակը ծանր կայուն է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 11-ին, ժամը 22.08-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Մ. Խորենացու փողոցի թիվ 158 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարական ջոկատը, ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mitsubishi colt plus» մակնիշի 34 CQ 560 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ 1994 թ. ծնված Ս. Ս.) բախվել է արտաքին լուսավորման սյանը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը և ուղևոր՝ 1995 թ. ծնված Մ. Բ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:

4781

4782

4783

4784

4785

4786

4788

4789

4790

4791

4792




Լրահոս