«Պետք է անցնենք խնայողության առավել խիստ ռեժիմի». Հովիկ Աբրահամյանը քննարկումների շարք է սկսում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կառավարության նիստի սկզբում ելույթ ունեցավ Հովիկ Աբրահամյանը և անդրադարձավ առկա խնդիրներին: Նրա խոսքով` քառօրյա պատերազմը ստիպեց վերաիմաստավորել կատարած աշխատանքը և մեկ անգամ ևս անդրադառնալ Հանրապետության նախագահի փետրվարի 12-ի ելույթին:

«Արդյոք մենք զարգանո՞ւմ ենք, արդյոք պայքարո՞ւմ ենք կոռուպցիայի դեմ, արդյոք ունե՞նք մարտունակ բանակ: Պատասխանը` այո: Բայց արդյոք այդ ամենը բավարա՞ր է, որպեսզի մենք դիմակայենք նորանոր մարտահրավերների: Կարծում եմ` բոլորի կարծիքը կարտահայտեմ, եթե ասեմ` ոչ»,- նշեց նա: Նրա խոսքով` հարցերը, որոնք պետք է դարձնել քննարկման առարկա` բազմապիսի են: Դրանց մեջ են թե՛ տնտեսության զարգացումը, թե՛ առողջապահության և կրթական ոլորտների արատների դեմ պայքարը և թե՛ բազում այլ հարցեր:

«Այս ամսվա 14-ից մենք սկսում ենք պարբերական շաբաթական քննարկումներ: Քանի որ հնարավոր չի լինի բոլոր ցանկացողներին ներգրավել այդ գործընթացում, ուստի, խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր ունեն առաջարկություններ, դրանք համառոտ ներկայացնել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին: Նրա էլեկտրոնային փոստի հասցեն կա կառավարության պաշտոնական կայքում»,- հավելեց վարչապետը:

Վերջինիս փոխանցմամբ` քննարկումներն, անշուշտ, ինքնանպատակ չեն: «Սակայն մինչև նշված քննարկումների մեկնարկը, արդեն իսկ վեր են հանվել մի շարք տեսանելի խնդիրներ և մշակվել դրանց լուծման ուղիները, որոնց վերաբերյալ ցանկանում եմ այսօր հնչեցնել որոշ մոտեցումներ: Առաջինը` թեև մենք ունենք հաստատված բյուջե, սակայն պետք է անցնենք խնայողության առավել խիստ ռեժիմի: Պետք է ձևավորենք առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ», – ընդգծեց նա:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս