ՀԱՇՎԱՊԱՀՆ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չի բացառվում, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի ՀՀԿ-ական ղեկավար Արթուր Մուրադյանն առաջիկայում մնա միայնակ, քանի որ գյուղապետարանի աշխատակիցները հերթով հրաժարական են ներկայացնում: «Ժողովուրդ»-ին երեկ հայտնի դարձավ, թե ովքեր են հրաժարվել ՀՀԿ-ականի հետ աշխատելուց՝ պատճառաբանելով, թե գյուղապետարանում լարված մթնոլորտ է, եւ իրենք չեն պատրաստվում այդ պայմաններում աշխատել: Ըստ այդմ, աշխատանքից ազատվելու դիմում են ներկայացրել համայնքապետարանի մշակույթի կենտրոնի հաշվապահ Լիանա Հովհաննիսյանը  եւ կազմակերպիչ Մարինե Մկրտչյանը: Հիմա ՀՀԿ-ական գյուղապետը փորձում է «թափուր աշխատատեղերը» լրացնել իր ծանոթ-բարեկամների միջոցով:




Լրահոս