Հովիկ Աբրահամյանը կարևորել է հանքարդյունաբերության զարգացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է «Պոլիմետալ» բաժնետիրական ընկերության նախագահ Իգոր Ֆինոգենովին և ընկերության գործադիր տնօրեն Վիտալի Նեսիսին:
Հովիկ Աբրահամյանը ողջունել է ընկերության գործունեությունը և ներդրումային ծրագրերը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում՝ նշելով, որ կառավարությունը կարևորում է ՀՀ տնտեսական զարգացման և աճի ապահովման առումով էական նշանակություն ունեցող պատասխանատու և կայուն հանքարդյունաբերության զարգացումը:

Իգոր Ֆինոգենովը գոհունակությամբ փաստել է, որ Հայաստանում ստեղծված են բոլոր հնարավորություններն արդյունավետ գործունեություն ծավալելու համար, և շուրջ 1200 աշխատակից ունեցող «Պոլիմետալ» ընկերությունը հետաքրքրված է ներդրումային ծրագրերի շարունակական իրականացմամբ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ընկերության ընթացիկ ծրագրերին, ինչպես նաև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր՝ երկուստեք ընդգծելով սոցիալական և բնապահպանական պատասխանատվության սկզբունքի կարևորությունը:




Լրահոս