Եթե արդյունք չտեսնենք, 15 միլիոնը չենք տրամադրի ՀՀ կառավարությանը. Սվիտալսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահի և վարչապետի ելույթները ցույց են տալիս, որ կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի համար կարևոր խնդիր է: Այս մասին այսօր «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպված «Կառավարություն-Քաղաքացիական հասարակություն» հակակոռուպցիոն համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

«Ես հիշում եմ շատ կարեւոր մի ելույթը հարգարժան նախագահի կողմից (նկատի ունի Սերժ Սարգսյանին, հեղ.) այս տարվա փետրվարին, ես հիշում եմ վերջին հայտարարությունը անգամ վարչապետի կողմից: Եթե նա առանց  ձեռքբերումներին անդրադառնալու արտահայտեց իր դժգոհությունը կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքներից, իմ կարծիքով սա ցույց է տալիս իրազեկություն, որ խնդիրը ռազմավարական կարեւորության է Հայաստանի համար եւ վերջին դեպքերը ցույց տվեցին, ներառյա կոռուպցիայի դեպքերը պաշտպանության ոլորտում, որ սա Հայաստանի համար ազգային անվտանգությա խնդիր է: Կոռուպցիան ձեզ ուժեղ չի դարձնում: Կոռուպցիան ձեզ թուլացնում է»,-հայտարարեց նա:

Սվիտալսկին նաև հավելեց. « Ասեմ՝ ունենք 15 միլիոն եվրո հատկացված՝ օգնելու Հայաստանի կառավարությանը պայքարելու կոռուպցիայի դեմ: Բայց երբ որ ասում եմ՝ կա, հատկացված է, ի նկատ ունեմ ոչ թե բաշխված է: Ծախսված չէ, որովհետեւ մենք բաց ու անկեղծ ենք կառավարության մեր գործընկերների հետ: Կան պայմաններ, մեզ պետք են կոնկրետ արդյունքներ եւ եթե չտեսնենք նմանատիպ արդյունքներ, ապա այս 15 միլիոնը  չի փոխանցվի Հայաստանի կառավարությանը»,- հայտարարեց նա:




Լրահոս