Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները կհանդիպեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 14-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով Ադրբեջան կայցելեն Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Հիդաշելին և Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, փոխանցում է ԱՊԱ-ն:

Ադրբեջանի ՊՆ-ում հայտնել են, որ Գաբալայում պլանավորվում է տետ-ա-տետ և եռակողմ ֆորմատով նախարարների միջև բանակցություններ անցկացնել:

Գաբալա նախարարների այցը կտևի մինչև մայիսի 15-ը:




Լրահոս