Եվս մեկ անգամ ՀՀ իշխանությունները ընդդիմությանը և հասարակությանը մարտահրավեր են նետում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եկող երկուշաբթի խորհրդարանը կսկսի երկրորդ ընթերցմամբ քննարկել ընտրական նոր օրենսգրքի նախագիծը, որի վերջնական տարբերակը ՀՀ կառավարությունն արդեն ներկայացրել է ԱԺ-ին: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ ՀՀ իշխանությունները մինչեւ վերջ չհրաժարվեցին ընտրությունների կեղծման հնարավորություն տվող համակարգերից, մասնավորապես, այդպես էլ չհամաձայնեցին ընտրական ցուցակները մաքրել եւ դրանցում թողնել միայն Հայաստանում առկա ընտրողներին: Եվս մեկ անգամ ՀՀ իշխանությունները ընդդիմությանը եւ հասարակությանը մարտահրավեր են նետում:

Արդյոք ընդդիմությունը կկարողանա բոլոր տեղամասերը վերահսկել, արդյոք ընտրակաշառք վերցնող ընտրողները կհրաժարվեն իրենց կյանքի հինգ տարին հինգ կամ տասը հազար դրամով ծախելուց, պարզ կլինի 2017-ի ԱԺ ընտրություններից հետո: Արձանագրենք նաեւ, որ ԱԺ ընտրությունների համամասնական նոր ընտրակարգը ընդդիմադիր կուսակցություններին պարտադրելու է միավորվել եւ խոշորանալ կամ էլ ասպարեզից հեռանալ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս