Տավուշում կանայք էլ են արդեն «խոպան» գնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկինում Տավուշի մարզից Ռուսաստանի Դաշնություն սեզոնային արտագնա աշխատանքի էին մեկնում միայն տղամարդիկ: Նրանք մի քանի ամիս կամ մինչեւ կես տարի աշխատում էին Ռուսաստանում, աշնանը վերադառնում սահմանամերձ մարզ: Վերջերս Տավուշից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների մեջ լինում են նաեւ կանայք: Նրանք Ռուսաստանում աշխատում են հացի արտադրամասերում, սրճարաններում, սննդի փաթեթավորման ձեռնարկություններում եւ այլն:

Տավուշցի կանայք Ռուսաստանի Դաշնությունում աշխատանք են գտնում հիմնականում իրենց բարեկամների, ազգականների միջոցով, աշխատանքի վայրում հաճախ աշխատում են նրանց կողքին: Չնայած Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող տավուշցի կանանց թիվը մեծ չէ, սակայն նրանց քանակը տարեցտարի ավելանալու միտում ունի:




Լրահոս