Սեպտեմբերի 4-ին, ժամը 08.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ “ձախ ոտքի հետին հատվածի պատռված արյունահոսող վերքե ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1990 թ. ծնված Վահագ Պետրոսյանը:
Մեկնած օպերատիվ խմբին Վ. Պետրոսյանի մայրը բացատրություն է տվել, որ որդին վնասվածքը ստացել է տանը` աստիճաններից վայր ընկնելու հետևանքով:
Նույն օրը, ժամը 23.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Վ. Պետրոսյանը մահացել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 00.00-ի սահմաններում, Օգանով փողոցի թիվ 2 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, 1974 թ. ծնված Գրիգոր Պ.-ն խոհանոցային դանակով հարվածել է Վ. Պետրոսյանի ձախ ոտքի հետին հատվածին և պատճառել մարմնական վնասվածք, ինչի հետևանքով վերջինս հիվանդանոցում մահացել է:
Գրիգոր Պ.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Հանցագործության գործիք դանակն առգրավվել է: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: