Գագիկ Խաչատրյանն էլ սեփական լրատվական կայք կունենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը (“Տամոժնի Գագո”) պատրաստվում է սեփական լրատվական կայքը “բացել”: Մեր տեղեկություններով, կայքն արդեն “գրանցվել” է, ու մտադիր են առաջիկայում առավել ակտիվ գործունեություն ծավալել: Նույն աղբյուրների փոխանցմամբ, Գ. Խաչատրյանին հատկապես բարկացրել է այն, որ հայրենի իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչներն անձնական կայքերն ունեն ու իրենց ցանկալի պահին կարողանում են “տոպկել”՝ ում կամենում են: Եվ ահա “Տամոժնի Գագոն” էլ է որոշել հետ չմնալ. այսուհետ նա էլ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ այլոց օրինակով ,քլնգելուե է իրեն ոչ ցանկալի մարդկանց: Սակայն մեր այս տեղեկությունը ՊԵԿ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, բնականաբար, հերքեցին:

“Ժողովուրդ” օրաթերթի 609 համար




Լրահոս