Էրդողանը վավերացրել է Եվրամիության հետ համաձայնագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վավերացրել է Եվրամիության հետ Ռեադմիսիայի մասին համաձայնագիրը, որն անհրաժեշտ է Շենգեն գոտում վիզաների չեղարկման համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի կառավարական պաշտոնական տեղեկագրում հրապարակման պահից: Օրենքը, որն ավելի վաղ հավանության էր արժանացել խորհրդարանի կողմից, ենթադրում է երկու կողմերի կողմից Եվրամիության և Թուրքիայի տարածքում անօրինական բնակվողների փոխանակման հնարավորություն: Ինչպես նաև նշվում է, որ Ռեադմիսիայի հարցով համատեղ կոմիտե կստեղծվի:

Տվյալ համաձայնագիրը պարտադիր պայման է վիզային ռեժիմի չեղարկման համար: Վիզաների չեղարկումը կկայանա այս տարվա հուլիսի 1-ին՝ Բրյուսելում մարտի 18-ին ԵՄ-Թուրքիա գագաթաժողովին ձեռքբերված համաձայնագրերին համապատասխան:




Լրահոս